Կայանը տեղադրվել է Շվեյցարիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «ԼԻԼԱ» ծրագրի շրջանակում:
Օրերս Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում հանդիսավորությամբ գործի դրվեց նորակառույց արևային կայանը։ Այն հանրային-մասնավոր համագործակցության օրինակ է։ Կայանը տեղադրվել է Շվեյցարիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «ԼԻԼԱ» ծրագրի շրջանակում՝ որպես կլիմայական փոփոխությունների մեղմմանը միտված գործողություն: