Երևանում ՌԴ քաղաքացին հայտնել է, որ թալանել են իր ավտոմեքենան

Անձը Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Ռուսաստանի Դաշնության դատախազի օգնական:  

Նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՌԴ քաղաքացի 36-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին, ժամը 21:00-ից միչև նոյեմբերի 20-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայում՝ «Օրբելի» հյուրանոցային համալիրի դիմաց կայանված, իր կողմից շահագործվող Mazda CX 5 մակնիշի ավտոմեքենայի տարբերանշանը գողացել են, որն իր մեջ ներառում է դիստրոնիկ համակարգ:

Shamshyan.com-ի տվյալներով, անձը Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Ռուսաստանի Դաշնության դատախազի օգնական:  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print