Սյունիքի մարզի քաղհասարակության կազմակերպությունների համար ԵՄ ֆինանսավորմամբ հայտարարվում է դրամաշնորհային հնարավորություն։
Սյունիքի մարզի սոցիալական ծառայությունների բարելավման և/կամ նոր տեսակի ծառայությունների համակարգեր ստեղծելու նպատակով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Սյունիքի մարզում գործող քաղացիական հասարակության կազմակերպությունները, որոնք ունեն սոցիալական ծառայությունների մատուցման առնվազն 1 տարվա փորձառություն։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է։
Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների համար նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00, կկայանա առցանց տեղեկատվական հանդիպում։
Ենթադրամաշնորհային ծրագրի դիմելու ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ։