Առաջատարների հնգյակում ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիան (10,4 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազել է 18%-ով), Ֆրանսիան (7 մլն դոլար, մատակարարումն ավելացրել է 1,5 անգամ) և Հայաստանը, որը 2,5 անգամ ավելացրել է առաքումները (5,6 մլն դոլար):
Այս տարի Հայաստանը 5,6 մլն դոլար ծավալով դարձել է Ռուսաստան վիսկի ներկրող երկրների ցանկում 5-րդը ՝ առաջ անցնելով Իսպանիայից, գրում է RIA Novosti-ն, որն ուսումնասիրել է ընթացիկ և նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին այս խմիչքի խոշորագույն մատակարարների վիճակագրական տվյալները։
2023թ․-ի ինն ամսում Ռուսաստանը ներմուծել է 262,5 մլն դոլարի վիսկի, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի ներմուծման ծավալները։ Ընդհանուր ծավալի առյուծի բաժինը կրկին բաժին է ընկել Լատվիային՝ Բալթյան հանրապետությունն առաքել է 190,6 մլն դոլարի արտադրանք։ Ընդ որում, անցած տարվա համեմատ մատակարարումներն աճել են ավելի քան վեց անգամ։ Երկրորդ տեղում գտնվող Լիտվան նույնպես զգալիորեն ավելացրել է մատակարարման ծավալները՝ դրամական արտահայտությամբ ինն անգամ ավելի շատ վիսկի առաքելով, քան անցյալ տարի՝ 28,9 մլն դոլար։
Առաջատարների հնգյակում ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիան (10,4 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազել է 18%-ով), Ֆրանսիան (7 մլն դոլար, մատակարարումն ավելացրել է 1,5 անգամ) և Հայաստանը, որը 2,5 անգամ ավելացրել է առաքումները (5,6 մլն դոլար): Իսպանիան դուրս է մղվել խոշորագույն մատակարարների ցանկից՝ երրորդից իջնելով վեցերորդ հորիզոնական։