Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանը կվերսկսի «ընդլայնված մասնակցությունը» ՀԱՊԿ աշխատանքներին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կա Հայաստանի դիրքորոշումը, այն հայտնի է։ Մենք չենք կարող ամեն ինչում համաձայն լինել, քանի որ ՀԱՊԿ-ը շարունակում է պահանջված լինել: Բոլոր երկրները միակարծիք են այս դաշինքն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու հարցում, ուստի հուսով ենք, որ սա այն ճանապարհն է, որով մենք գնալու ենք, և մենք հուսով ենք, որ մեր հայ բարեկամները այնուհանդերձ ժամանակի հետ կթարմացնեն իրենց մոտեցումը՝ կազմակերպությանն ընդլայնված մասնակցության օգտին»,- ասել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հեղինակ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։