Արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է ավտոմեքենայի վրա

Պարզվել է, որ ճանապարհի արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է Lexus մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, իսկ մալուխները փակել են ճանապարհը:

Նոյեմբերի 27-ին, ժամը 00:21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտակայքում էլեկտրական սյունը շրջվել է ընթացող Lexus մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ճանապարհի արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է Lexus մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, իսկ մալուխները փակել են ճանապարհը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և համայնքապետարանի աշխատակիցների հետ մալուխները հեռացրել ճանապարհից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print