Ինչպես նշում է գործակալությունը, վերջին տարիներին շների՝ սննդի մեջ օգտագործելու պրակտիկան քննադատության է արժանացել ինչպես միջազգային հանրության, այնպես էլ հարավկորեացի երիտասարդների կողմից:
Կորեացի ֆերմերները սպառնում են մայրաքաղաք Սեուլ 2 մլն շուն բաց թողնել՝ այդպես բողոքելով շան մսի արգելքի դեմ։
Հարավային Կորեայի իշխանությունները որոշել են արգելել շան մսի օգտագործումը հանրային սննդի օբեյկտներում։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Հարավային Կորեայի կառավարությունը մեկ տարվա ընթացքում օրենք կընդունի, որից հետո երկրում կդադարեն շան միս վաճառել եւ մատուցել հանրային սննդի օբյեկտներում։
Ինչպես նշում է գործակալությունը, վերջին տարիներին շների՝ սննդի մեջ օգտագործելու պրակտիկան քննադատության է արժանացել ինչպես միջազգային հանրության, այնպես էլ հարավկորեացի երիտասարդների կողմից:
Սակայն շներ բուծող կորեացի ֆերմերները, ինչպես նաեւ հանրային սննդի սեփականատերերը դեմ են որոշմանը։ Նրանք կարծում են, որ շան մսի արգելքը իրենց կզրկի ապրուստի միջոցներից։
Հարավային Կորեայում շան մսով ամենատարածված ապուրը՝ պոսինթան ապուրն է ( երկարակեցության ապուր)։