2023թ. հունվար – սեպտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էր 9.7%-ով:
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.2 տոկոսով: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները՝ ծառայություններ՝ 12,1 տոկոս, արդյունաբերություն՝ -0,5 տոկոս, շինարարություն՝ 16,4 տոկոս, առևտրի շրջանառություն՝ 23,3 տոկոս, արտահանում՝ 38,5 տոկոս, ներմուծում՝ 42,9 տոկոս:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վիճակագրական կոմիտեն հայտնել էր, որ 2023թ. հունվար – սեպտեմբեր ամիսներին, 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.7%-ով: