Օհանջանյանների ութ հոգանոց ընտանիքը տեղահանության օրերին մինչև Գորիս հասնելը մեծ դժվարությունների միջով է անցել: Գյուղը լքելիս 29-ամյա Լուսիկը անգամ ադրբեջանական զինվորների է հանդիպել: Աստծուն փառք է տալիս,որ ողջ է մնացել: Կապանի Եղվարդ գյուղում է հաստատվել ընտանիքը: Արդեն այգի են մշակում ու անասուն պահում,ինչպես Արցախում: Տեղահանված հերթական ընտանիքի մասին է պատմում Հերմինե Միքայելյանի ռեպորտաժը:
