Ամերիկյան Politico ամսագիրը կազմել է Եվրոպայի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը։ Այն բաղկացած է երեք անվանակարգերից՝ կատարող, երազող և խանգարող:
«Կատարողներ» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։ Ցանկում ներառված է նաև ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին Լը Պենը, ով այս անվանակարգում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ որպես «վետերան»։
«Երազողների» ցուցակը գլխավորել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվանակարգում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ ներկայացվելով որպես «պարտվողը»։
«Խանգարողներ» անվանակարգում առաջինը Իտալիայի նորանշանակ վարչապետ Ջորջիա Մելոնին է։ Իսկ 9-րդն այս ցուցակում Ռուստատանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն է։ Վերջինիս Politico-ն ներկայացրել է որպես «մութ դիվանագետ»։
Հիշեցնենք՝ անցած տարի Եվրոպայի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը գլխավորել է Վլադիմիր Զելենսկին։
Այսօր՝ նոյեմբերի 28-ին կհրապարակվի 2024 թվականի Եվրոայի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշն ըստ Politico-ի։