Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Ըստ նրա՝ կա արդեն քննարկում և համաձայնեցում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, փոփոխվելու է սուբսիդիայի մեծությունը։
«Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է գազի սակագնի փոփոխությանը, Բաղրամյանը հիշեցրեց, որ օգոստոսի 1-ին է եղել վերջին վերանայումը, և գինը մնացել է անփոփոխ։
«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների և ջրի վերանայումների մեջ կառավարության համաձայնագրի փոփոխության արդյունքում համաձայնություն է կնքվել, որ առաջիկա 10 տարիների համար ֆիքսվում է 165 դոլարը»,–ասաց նա։