Մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ. Ալեն Սիմոնյան

«Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք մտովի իրոք պատրաստ ենք գնալ խաղաղության։

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, Շուշի, Բաքու կամ այն բնակավայրերը, որոնք պատմականորեն եղել են հայկական։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք մտովի իրոք պատրաստ ենք գնալ խաղաղության։ Այդ խաղաղությունը պետք է  կառուցել այսօր՝ բացառելով ատելության խոսքը, մարդկանց էթնիկ բաժանումների ենթարկելը, էլ չեմ ասում էթնիկ զտումների մասին»,- ասաց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print