Ալեն Սիմոնյանի կարծիքով` այսօր ՀՀ-ի համար գլխավորը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ի՞նչ է նշանակում՝ Արցախի հարցը լուծված է։ Ո՞րն է Արցախի հարցի հանգուցալուծումը կամ չլուծվածությունը. Հայաստանի Հանրապետությունը նման հարց հիմա չունի»,– ավելացրեց ԱԺ նախագահը։
Ըստ նրա` այսօր ՀՀ-ի համար գլխավորը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։