Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Թուրքիա

Նշվում է, որ այցն ավելի ուշ տեղի կունենա, սակայն հստակ ժամկետներ նախանշված չեն։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա, որը պետք է կայանար նոյեմբերի 28-ին, հետաձգվել է, հայտնում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ այցն ավելի ուշ տեղի կունենա, սակայն հստակ ժամկետներ նախանշված չեն։  Թե որն է Իրանի նախագահի՝ Թուրքիա այցը հետաձգելու հստակ պատճառը, տեղեկություններ չեն հաղորդվում։

Էբրահիմ Ռայիսիի կողմից Թուրքիա կատարելիք այցի հետաձգմանն անդրադարձել է նաև ՏԱՍՍ-ը՝ հարցում ուղելով Էրդողանի  մամուլի ծառայությանը, որտեղից պատասխանել են, որ հստակ տեղեկատվության չեն տիրապետում։

Նշվել է, որ այցը հետաձգելու կամ չեղարկելու մասին մամուլի համար նախատեսված ծանուցում իրենք չեն ստացել, իսկ հավելյալ տեղեկատվության չեն տիրապետում։

Թուրքիայում Իրանի դեսպանատունը նույնպես հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել այցի հետաձգման պատճառների վերաբերյալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print