Ըստ ԱՎԿ-ի՝ 2022թ.-ի ամփոփ տվյալներով ընդհանուր կենսաթոշակառուների թվաքանակը կազմում է 468,750 մարդ։
Հայաստանում բնակչության 15.7%-ը թոշակառուներ են։ Ըստ ԱՎԿ-ի՝ 2022թ.-ի ամփոփ տվյալներով ընդհանուր կենսաթոշակառուների թվաքանակը կազմում է 468,750 մարդ։
Բնակչության 6,5%-ը` 193,086 մարդ, հաշմանդամություն ունի։
Նախորդ տարվա տվյալներով՝ 51,033 ընտանիք ընտանեկան նպաստառու է, 21,715 ընտանիք սոցիալական նպաստ է ստանում։
2022թ.-ի տարեվերջի դրությամբ 4,126 ընտանիք եռամսյակային նպաստ է ստանում։ Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուների թվաքանակը կազմում է 90,263։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացող ընտանիքները 35,929 -ն են։