Արցախից տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցության ծրագրերից

Այս հարցը շատ արցախցիների համար մտահոգության առիթ է դարձել։

Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի սոցիալական աջակցության ծրագրերից։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Նշենք, որ այս հարցը շատ արցախցիների համար մտահոգության առիթ է դարձել։

«Մարդկանց սոցիալական կարգավիճակը մենք, միանշանակ, չենք կապելու իրենց իրավական կարգավիճակի հետ։ ՀՀ քաղաքացի դառնալուց հետո նրանց բռնի տեղահանված լինելու փաստը չի պակասելու»,– ասաց Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ քաղաքացիության ձեռքբերումը չի կարող անդրադառնալ սոցիալական աջակցության տրամադրման վրա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print