ՊԵԿ-ը տուգանք չի կիրառի ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում

Պետական եկամուտների կոմիտեն նոր տեղեկություն է փոխանցել ավտոմեքենաների առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից արդեն իսկ ներմուծված, սակայն դեռևս ՀՀ տարածքում դրանց օտարումը պետական գրանցման չենթարկած տրանսպորտային միջոցների վերաբերյալ:

«Մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ (այսինքն` մինչև ՀՀ հարկային օրենսգրքում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նախատեսվող փոփոխությունների ուժի մեջ մտնելը) տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերով վերոգրյալ ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց` հաշվի առնելով ավտոմեքենաների պետական գրանցման գործընթացում ներկայում առկա օբյեկտիվ ծանրաբեռնվածությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print