Վթարի հետևանքով ուղևորներից մեկը հոսպիտալացվել է։
Արագածոտնի մարզում իրար են բախվել 4 ավտոմեքենաներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 17։30-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Քուչակ-Շենավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են 41-ամյա Վ․Հ․-ի վարած «BMW, 25-ամյա Մ․ Ղ․-ի վարած «Toyota», 56-ամյա Մ․ Ս․-ի վարած «BMW» և 52-ամյա Ս․ Մ․-ի վարած «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի 49-ամյա ուղևոր Ն․ Ա․- տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ ԲԿ-ում բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։