🎦Արցախը մենք բոլորս միասին հանձնեցինք Ադրբեջանին․ Սամվել Բաբայան

Նա նաև նշեց, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ չի հանդիպել, չգիտի, թե ինչ են պատրաստվում անել Արցախի իշխանությունները։

Արցախը մենք բոլորս միասին հանձնեցինք Ադրբեջանին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, նակխկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ով հանձնեց Արցախը։ Բաբայանն այսօր մասնակցում է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։

«Դուք էլ եք հանձնել, որ 20 տարի էդ Արցախը խեղել եք, չեք թողել՝ որևիցե մի բան արվի (իշխանության հետ միասին)»,- ասաց Բաբայանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ինքն անձամբ Արցախ չի հանձնել։

«Դուք էլ եք հանձնել, որ 20 տարի էդ Արցախը խեղել եք, չեք թողել՝ որևիցե մի բան արվի (իշխանության հետ միասին)»,- ասաց Բաբայանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ինքն անձամբ Արցախ չի հանձնել։

«Իհարկե, բա հո ձեզ չե՞մ մեղադրելու»,- հակադարձեց Բաբայանը լրագրողին։

Նա նաև նշեց, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ չի հանդիպել, չգիտի, թե ինչ են պատրաստվում անել Արցախի իշխանությունները։

Սամվել Բաբայանը նաև պարզաբանեց, թե ինչու էր ավելի վաղ հրաժարվել մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Արցախի ՊԲ նախկին հրամանատարի խոսքով՝ ինքն առաջարկել էր ժամանակգրությամբ հետ գնալ և ուսումնասիրել վերջին 20 տարվա իրադարձությունները, բայց առաջարկը մերժվել էր։ Իսկ հիմա եկել է, որովհետև հրավիրել են։

Նա նաև նշեց, որ Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպիսի լուծում է առաջարկում, հիշեցրին, որ նա առաջարկել էր կոմիտե ստեղծել։

Բաբայանն էլ ասաց՝ առաջարկել է, բայց Արցախի իշխանությունները երևի իրենց ձևն ունեն, Հայաստանի ընդդիմությունն էլ համարում է, որ ինքը նրանց խանգարում է, ուստի ձեռնպահ է մնում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print