Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Նոյեմբերի 29-ին, ժամը 08։19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում կցորդիչով բեռնատարը խափանվել է և ընդունել մկրատաձև դիրք՝ երկկողմանի փակելով երթևեկությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակել են (մոտ 1 կմ) «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Շ. Մ.) և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: