Փոխնախարարը տեղեկացրեց, որ բացի ժամկետի երկարաձգելուց փոխվել է նաեւ սուբսիդավորման սկզբունքը։
2022-ի հունիսի մեկից մեկնարկել է բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխտանքների պետական աջակցության ծրագիրը, որի ավարտը նախատեսված էր 2023-ի հուլիսի 1-ին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը՝ անդրադառնալով էներգաարդյունավետության բաղադրիչով տների վերանորոգման պետական աջակցության վարկային ծրագրին։
«2022-ի հունիսի մեկից մեկնարկել է բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխտանքների պետական աջակցության ծրագիրը, որի ավարտը նախատեսված էր 2023-ի հուլիսի 1-ին: Ակնկալվում էր մոտ 2 հազար շահառուի մասնակցություն, սակայն այս տարվա հունիսի 29-ին կառավարությունը եւս մեկ տարով երկարացրեծ ծրագրի ժամկետը՝ մինչեւ 2024-ի հուլիսի 1-ը:
Վարկավորումը սկսել ենք 2022-ի օգոստոսից: 2022-ի դեկտեմբերին պատկերը ցույց տվեց, որ շահագրգռվածությունը, հետաքրքրությունը բնակիչների կողմից շատ մեծ է: 2022-ի դեկտեմբերին արդեն ունեինք 1000-ից մի փոքր ավելի շահառուներ: Երբ ներկայացրեցինք նախագիծ ժամկետը երկարաձգելու մասին, շահառուների թիվն անցել էր 3 հազարից»,-ասաց նա:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ բացի ժամկետի երկարաձգելուց փոխվել է նաեւ սուբսիդավորման սկզբունքը. «Եթե առաջ ասում էինք, որ ծրագրի համար դրված է 14 տոկոս տոկոսադրույք, որից պետությունը սուբսիդավորում է տարբեր բնակավայրերի մասով այսքան, այսքան, հիմա ասում ենք՝ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում կառավարությունը սուբսիդավորում էէ 14 տոկոս՝ անկախ նրանից, թե քաղաքացին քանի տոկոսով է վարկ վերցրել: Ոչ սահմանամերձ գյուղական համայնքներում սուբսիդավորում է 12 տոկոս, քաղաքային բնակավայրերում 11 տոկոս, եւ Երեւանում՝ 9 տոկոս: Այս տարվա 10 ամիսն ամփոփելով, ասեմ, որ շահառուների թիվն արդեն 6 800 է»,- հայտարարեց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ 2023 թվականի բյուջեով այս ծրագրին հատկացվել է 309 մլն դրամ, ծրագիրը երկարաձգելուց հետո կառավարությանը խնդրել ենք եւս 350 մլն դրամ հատկացնել, սակայն դա ևս բավարար չի եղել. «Ծրագրի բյուջեն, ի վերջո, կազմել է 864 մլն դրամ, որից 750 մլն դրամն արդեն հատկացվել է։ Այսինքն՝ 2023 թվականի համար նախատեսված բյուջեն երեք անգամ գերազանցել է սկզբնական թվերը։ Ողջ ժամանակահատվածում քաղաքացիներին տրամադրվել է 14,4 մլրդ դրամի վարկ։ 2024 թվականի բյուջեով պահանջվել է հատկացնել 1,2 մլրդ դրամ։ Այս դեպքում շահառուների թիվը կգերազանցի 8000-ը»,- հավելեց նա։
Աբրահամյանը հիշեցրեց, որ ծրագրի պարտադիր պայմանը վարկի առնվազն 30%-ի օգտագործումն է էներգախնայողության համար, սակայն մոնիտորինգի տվյալները ցույց են տվել, որ միջոցների 70%-ը ծախսվել է այդ նպատակների վրա, ինչը հիմք է տալիս խոսելու վարկի արդյունավետության մասին։ ծրագիրը։ «Բացի այդ, վարկերը պետք է անկանխիկ ծախսվեն։ Ծրագրի իրականացումը կօգնի նվազեցնել էներգիայի ծախսերը, ինչպես նաև ակտիվացնել շինարարության շուկան»,- նշել է պաշտոնյան։
Նա տեղեկացրեց, որ ծրագրում ընդգրկված է 27 ֆինանսական կազմակերպություն, այդ թվում՝ 13 բանկ և 14 վարկային կազմակերպություն, ծրագրին մասնակցելու ցանկություն ունեն նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները, մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամը։
«Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են պայմաններին ծանոթանալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում»,- եզրափակեց Հովհաննես Աբրահամյանը։