Բաբայանի խոսքով՝ Արցախի նախկին նախագահն այսօր էլ բանակցում է Բաքվի հետ վերադարձի համար։
Ես տեղյակ եմ, որ Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է: Այս մասին այսօր ԱԺ ում լրագրողների հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով մասնակցում էր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։
«Շահրամանյան Սամվելը, ում դուք շատ սիրում եք, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում: Ինքն իր ելույթում պարզ ասում է, որ բանակցելու է վերադարձի համար, ես ձեզ հիմա ասում եմ, ինքը բանակցում է: Դուք հարց եք տալիս՝ Ղարաբաղի ապագան, ես ասում եմ՝ իշխանություն կա բանակցում է վերադարձի մասին»,- ասել է նա: