Քննարկել են վերջերս մեկնարկած ռազմավարական երկխոսությունը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում, ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 30-րդ հանդիպման կուլուարներում շփվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ։
Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում․
«ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 30-րդ հանդիպման կուլուարներում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Քննարկել են վերջերս մեկնարկած ռազմավարական երկխոսությունը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասում զարգացումներին»,- գրել է Միրզոյանը։