Միրզոյանը Ռումինիայի արտգործանախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ փոխգործակցության հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ փոխադարձ բարձրաստիճան այցերի միջոցով։

Նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ փոխգործակցության հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ փոխադարձ բարձրաստիճան այցերի միջոցով։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի կյանքի կոչմանը։ Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես Հարավային Կովկասի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի երկրների միջև արդյունավետ փոխկապակցվածության, հետևաբար նաև՝ կայունության երաշխիք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print