1973 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:
100 տարեկանում կյանքից հեռացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Նա համարվում է 20-րդ դարի մեծագույն դիվանագետներից մեկը: Քիսինջերը պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1973-1977 թվականներին՝ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի օրոք:Դիվանագետը ղեկավարել է ամերիկյան արտաքին քաղաքականությունը Վիետնամից ամերիկյան զորքերը դուրս բերելու ժամանակաշրջանում, նաև Խորհրդային Միության հետ հարաբերությունների լիցքաթափման քաղաքականության նախաձեռնողներից է եղել: 1973 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: