Ռուսաստանը պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ռուսական կողմը հաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եռանդով նպաստելու պատրաստակամությունը՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների մի շարք եռակողմ համաձայնագրերի վրա, ներառյալ՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print