Սյունիքում աղքատության ամենացածր մակարդակն է գրանցվել

Աղքատ բնակչության ամենափոքր մասը՝ 0,9 %-ը Սյունիքի մարզում է։ 

Հայաստանում 2022 թվականին աղքատ բնակչության թիվը թիվը նվազել է՝ 2021 թվականի 26,5 %-ի փոխարեն կազմելով 24,8 % նախորդ տարվա։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։ 

Աղքատ բնակչության մեծ մասը՝ 22,5 %-ը ապրում են Երևանում, 15,6 %-ն արմավիրի մարզում, իսկ 13,8 %-ը՝ Շիրակի մարզում։ Աղքատ բնակչության ամենափոքր մասը՝ 0,9 %-ը Սյունիքի մարզում է։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝

  • Բնակչության 68 %-ը չի կարող իրեն թույլ տալ անսպասելի ծախս կատարել 45 հազար դրամի չափով առանց պարտք վերցնելու։
  • Բնակչության 41 %-ը չի կարողանում իրեն թույլ տալ տանը բավարար ջերմություն ապահովել
  • 62 %-ը չի կարող իրեն թույլ տալ ավտոմեքենա
  • 36 %-ը չի կարող ծախսել իր վրա շաբաթական փոքր գումար՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու
  • 6 %-ը չի կարող իրեն թույլ տալ ժամանակին վճարել վարձակալության կամ հիփոթեքի գումարը
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print