Հայաստանցի շախմատիստները կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Առաջնությունը կկայանա դեկտեմբերի 25-ից 31-ը։

Ավարտվեցին ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-ից 31-ը կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը:

Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.

  • 1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան
  • 2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
  • 3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան

Լավագույն եռյակը կայծակնային շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.

  • 1-ին տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
  • 2-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
  • 3-րդ տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print