Արաբկիրցիների սեղանին կդրվի 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակի աղցան՝ բանջարեղենային եւ մսային, 3 տեսակի քաղցրավենիք՝ թխվածքաբլիթ, կարկանդակ, ֆուրշետային խմորեղեններ։
Երեւանի վարչական շրջանները պատրաստվում են ամանորյա քեֆերի: Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆը, օրինակ, 1 մլն 500 հազար դրամ է կազմելու։ Ներկա կլինի 120 աշխատակից, որոնցից 5-ը, բացի ուտուշ-խմուշից, նաեւ կպարգեւատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրցիների սեղանին կդրվի 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակի աղցան՝ բանջարեղենային եւ մսային, 3 տեսակի քաղցրավենիք՝ թխվածքաբլիթ, կարկանդակ, ֆուրշետային խմորեղեններ։
Բարձրակարգ կոնյակ՝ առնվազն 10 տարի հնեցմամբ, շամպայն՝ կիսաչոր, կարմիր, կիսաքաղցր գինիներ, բնական հյութեր: Մրգային ձեւավորում՝ բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ եւ այլն, ընդեղեն՝ պնդուկ, պիստակ, գետնանուշ, ընկույզ եւ այլն, շոկոլադե կոնֆետների տեսականի։ Ջուր, թեյ եւ սուրճ՝ նախատեսված 120 հոգու համար։ Երգուպար կարծես նախատեսված չէ։ Միջոցառումը կազմակերպելու է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը, ով շահել է տենդերը։