«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Շաբաթվա սկզբին գրել էինք, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո առաջին անգամ Արցախի ԱԺ պատգամավորները մտադիր են ԱԺ նիստ հրավիրել, նախնական պայմանավորվածությամբ՝ այդ նիստը պետք է կայանար երեքշաբթի օրը` նոյեմբերի 28-ին, բայց մինչ օրս չի կայացել։ Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ նիստի կայանալուն խոչընդոտել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, ով մեկ օր առաջ հանդիպել է «Ազատ հայրենիք»-ՔՄԴ խմբակցության պատգամավորների հետ ու խնդրել է նիստը հետաձգել, մինչեւ որոշ հարցեր ճշգրտի։ 

ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատում է՝ հանդիպում պատգամավորների եւ Արցախի նախագահի միջեւ, իսկապես, եղել է, բայց Շահրամանյանը, ճիշտ հակառակը՝ խոսել է նիստ հրավիրելու անհրաժեշտության եւ կարեւորության մասին, ինչը, փաստացի, կամրագրի Արցախի պետական ինստիտուտներից գոնե խորհրդարանի գոյության փաստը։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print