Հայաստանը տեղեկացված է եղել սեպտեմբերին Ադրբեջանի «հակաահաբեկչական միջոցառումների» մասին. Բայրամով

Արբեջանի արտգործնախարարն ընդգծել է՝ «Ղարաբաղից հայ բնակչության հեռանալու պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է»:

Հայաստանը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված «հակաահաբեկչական միջոցառումների» մասին, որոնք ձեռնարկվել են «Ադրբեջանի տարածքից» Հայաստանի կողմից իր զինված ուժերը դուրս չբերելու ֆոնին. այս մասին Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա ընդգծել է, որ «Ղարաբաղից հայ բնակչության հեռանալու պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է»:

«Այս գործընթացի ընթացքում որևէ քաղաքացիական անձի նկատմամբ բռնության ոչ մի դեպք չի գրանցվել, ինչը, ի թիվս այլ հարցերի, հաստատել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայ բնակչությունը լքել է «մեր տարածքը», դրա պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանություններն ու «նրանց կողմից վերահսկվող անջատողական ռեժիմը»»,- Բայրամովի խոսքերն է մեջբերում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print