Նա հավելել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, որպեսզի հարցեր առաջանալու դեպքում լուծեն։
ՌԴ ՄԻՊ գրասենյակը 6 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը, ովքեր բնակվում են ՀՀ-ում, հայտնում են ՌԴ ՄԻՊ գրասենյակից։
ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան նշել է, որ մարդասիրական օգնությունը ներառում է սպիտակեղեն և ներքնակներ, երեխաների համար հիգիենայի պարագաներ, որոշ սարքավորումներ, հագուստ։
Նա հավելել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, որպեսզի հարցեր առաջանալու դեպքում լուծեն։
Բացի այդ, Մոսկալկովան ասել է, որ իր գրասենյակը պատրաստ է ընդունել երեխաներին Լեռնային Ղարաբաղից, եթե նրանք գան Ռուսաստան։