Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00–ն։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին այսօր տոնում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։
Առաքյալների տոնը Գարեգին Երկրորդ կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ սուրբ գեղարդի ուխտի օր:
Տոնի առիթով Մայր աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց սուրբ պատարագ, որի ընթացքում դուրս բերվեց Աստվածամուխ սուրբ գեղարդը:
Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00–ն։