Մոսկվայում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում» և «Շերեմետևոյում», վատ եղանակի պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Այս մասին հայտարարել է Яндекс: Расписание ծառայությունը։

Դեկտեմբերի 2-ի առավոտյան «Վնուկովոյում» հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել` 7-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել 2-ը, «Շերեմետևոյում» հետաձգվել է 7 չվերթ:

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը Telegram-յան ալիքում հայտնում է, որ գերատեսչությունը վերահսկում է Մոսկվայի օդանավակայաններում չվերթերի՝ վատ եղանակով պայմանավորված ուշացումների հետ կապված իրավիճակը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print