Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 04:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․) բախվել է կայանած Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Շ․) և Renault մակնիշների ավտոմեքենաներին․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
