Հետազոտողները նշել են, որ նոր տեսակն անվանել են ի պատիվ այն շրջանի, որտեղ այն հայտնաբերվել է՝ Անլուն գավառում։
Չինաստանում քարայրի մութ ջրերում հայտնաբերվել է երկարավուն ձուկ։ Թեփուկավոր կենդանին լողում էր քարերի վրա, նա թափանցիկ լողաթեւեր ուներ։ Գիտնականները նկատել են քարայրի բնակչին եւ նոր տեսակ հայտնաբերել։
Հետազոտողները հունվար-փետրվարին առաջին անգամ այցելել են Սինյու քարայր, որը գտնվում է Չինաստանի հարավ-արեւմուտքում, վայրի բնության հետազոտության շրջանակում, հետազոտության արդյունքները հրապարակվել են ZooKeys ամսագրում։
Սինյու քարայրը «ուղղահայաց քարայր» է՝ 160 ֆուտ երկարությամբ, սնուցվում է ստորգետնյա գետի միջոցով, նշվել է հետազոտությունում։ Մերձակա գյուղի բնակիչներն այն օգտագործում են որպես խմելու ջրի աղբյուր։
Զննելով քարայրը՝ հետազոտողները հայտնաբերել են 11 ձուկ թափանցիկ լողաթեւերով։ Ձուկը պատկանում է մինչ այժմ անհայտ Balitora anlongensis կամ անլունյան քարե վյուն տեսակին։
Հետազոտողները նշել են, որ նոր տեսակն անվանել են ի պատիվ այն շրջանի, որտեղ այն հայտնաբերվել է՝ Անլուն գավառում։ Այդ գավառը գտնվում է Գույչժոու նահանգում եւ Շանհայից մոտ 1 100 մղոն հարավ-արեւմուտքում։