Տիգրան Հովսեփյանը՝ ոսկե մեդալակիր

Բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչի մրցումային երկրորդ օրը պայքարում էին Հայաստանի վեց ներկայացուցիչներ։

Հիասքանչ հարվածներ, ֆանտաստիկ տեխնիկա և մրցումային օրվա առաջին ոսկե մեդալը ապահովված է. նվաճումը Տիգրան Հովսեփյանինն է։ Այս մասին հայտնում են ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայից։

«50կգ քաշայինների պայքարում մեր բռնցքամարտիկը շանս չտվեց բուլղարացի մարզիկին և ջախջախեց նրան 5-0 հաշվով»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչի մրցումային երկրորդ օրը պայքարում էին Հայաստանի վեց ներկայացուցիչներ։

46կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Առնո Դարչինյանը եզրափակիչում մրցում էր Ռուսաստանը ներկայացնող մարզիկի հետ։ Նա դարձավ աշխարհի պատանիների առաջնության փոխչեմպիոն։ 

Հերթական արծաթե մեդալին պատանիների աշխարհի առաջնությունում արժանացել է Հեղինե Պետրոսյանը։ 48 կգ քաշայինների պայքարում հայ մարզուհին ուժերը չափեց բավականին ուժեղ հնդիկ Պայալ Պայալի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print