Ավագանու նիստին զուգահեռ, համայնքապետարանի շենքի առջև հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, պնդել, որ գործընթացը հակաօրինական է:
Լարված իրավիճակ է Ալավերդիում: Ավագանու 27 անդամից 14-ը համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանին անվստահություն է հայտնել և համայնքի ղեկավար ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Դավիթ Ղումաշյանին, որը լիազորությունները կստանձնի ուրբաթ օրը: Ավագանու նիստին զուգահեռ, համայնքապետարանի շենքի առջև հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, պնդել, որ գործընթացը հակաօրինական է:
Արկադի Թամազյանը պնդում է, որ իրեն առաջիկա մեկ տարում չէին կարող անվստահություն հայտնել, քանի որ այդպիսի փորձ «Ապրելու երկի»-ի իր թիմակիցներն ավելի վաղ արել էին: Թամազյանը հղում է անում ՏԻՄ օրենքին, ըստ որի՝ անվստահության գործընթացից հետո մեկ տարվա ընթացքում այն չի կարող կրկնվել: «Քաղաքացական պայմանագրից», սակայն, հակադարձում են՝ անվստահություն հայտնելու նիստը չի կայացել, հետևաբար, օրենքի սխալ մեկնաբանությամբ, Թամազյանը պարզապես փորձում է պահել պաշտոնը:
2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն և «Ապրելու երկիր»-ը հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել, օրենքի համաձայն, բոնուսային կարգով մեկ մանդատ էլ տրվել էր ՀԱԿ-ին, որը չէր հաղթահարել անցողիկ շեմը: