Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԽՎ նիստերին

Նիստերին չի մասնակցի նաև Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին և 16-րդ լիագումար նիստին:

Նիստերին չի մասնակցի նաև Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի շրջանակում կազմակերպված միջոցառումներին վերջերս չեն մասնակցել նաև Հայաստանի վարչապետը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print