ՀԱՊԿ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով. հայտարարություն

Այս մասին ասված է ՀԱՊԿ խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։

ՀԱՊԿ երկրները վերահաստատում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունը և մտադիր են իրենց և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասված է ՀԱՊԿ խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։

«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ զերծ մնալու միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչպես նաև մեր ու մյուս պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով», – ասվում է տեքստում։

Դրանում նշվում է, որ կազմակերպության գործունեության առանցքային ուղղություններից է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանունակության ամրապնդումը` հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սպառնալիքները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print