Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արդյունքում երեխաները կարող են նաև ունենալ հոգեբանական խնդիրներ, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան և սոցիալական մեկուսացումը:
Հայաստանում 7-9 տարեկան երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ, իսկ 12,6%-ը` ճարպակալում: Այս մասին հայտնում են ՀՀ առոջապահության նախարարությունից։
«Այս երեխաները առողջական լուրջ խնդիրների առաջացման ավելի մեծ ռիսկ են ունենում, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման, ասթմայի և շնչառական այլ խնդիրների, քնի խանգարումների և լյարդի հիվանդությունների զարգացման առումով»,– ասվում է հաղորդագրությունում:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արդյունքում երեխաները կարող են նաև ունենալ հոգեբանական խնդիրներ, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան և սոցիալական մեկուսացումը:
Զգուշացվում է, որ երեխաների ավելցուկային քաշի և ճարպակալման հետ ուղիղ կապ ունի քաղցր ըմպելիքների չարաշահումը։
Նշվում է նաև, որ քաղցր ըմպելիքների ընդունման նվազեցմամբ բարելավվում է երեխաների առողջությունը: