Ձուկ վաճառողներից 400 կգ սիգ և ձկնկիթ է առգրավվել

2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․

«Նախորդ շաբաթվանից սկսած մինչ օրս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության կողմի Երևանի փողոցներից առգրավվել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ:

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print