Economood-ի հաղորդմամբ՝ ՎԿ-ն հրապարակել է ՀՀ սպառողական գների ինդեքսը, ըստ որի՝ ընթացիկ տարվա նոյեմբերին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.5% գնաճ:
- Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2023թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 4.4%-ով, մինչդեռ հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.8% գնաճ:
- Ոչ պարենային ապրանքների շուկայում 2023թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 0.2%, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ:
- Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 2.9%-ով, իսկ 2023թ.-ի հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով:
- Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 2.2%-ով: