Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ․ Միլլեր

Միլլերը նաև ասել է, որ Բաքվի հետ համագործակցում են՝ միաժամանակ կոչ անելով Ադրբեջանին «ձգտել Հայաստանի հետ հարատև խաղաղության, և դա այն է, ինչը կշարունակի մնալ մեր դիվանագիտական փոխգործակցության կենտրոնում։

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Ջեյմս Օ’Բրայենի՝ Բաքու այցին, և այս համատեքստում նաև հայ–ադրեջանական հարաբերություններին։

«Մենք երբեք չենք ասել, որ չենք պատրաստվում շարունակել համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Դա հակասում է ԱՄՆ–ի շահերին, և կարծում եմ՝ այդկերպ վարվելը դեմ կլիներ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին, եթե մենք պարզապես դադարեցնեինք Ադրբեջանի հետ մեր բոլոր դիվանագիտական հարաբերությունները։

Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»,– նշել է նա։ 

Միլլերը նաև ասել է, որ Բաքվի հետ համագործակցում են՝ միաժամանակ կոչ անելով Ադրբեջանին «ձգտել Հայաստանի հետ հարատև խաղաղության, և դա այն է, ինչը կշարունակի մնալ մեր դիվանագիտական փոխգործակցության կենտրոնում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print