Իսրայելի հետ Թուրքիայի դիվանագիտական և առևտրային հարաբերությունները չեն վնասում պաղեստինյան հարցին․ Թուրքիայի ԱԳՆ

Այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ կանգնեցնել Իսրայելի հարձակումները, մենք ինտենսիվ շփումներ ենք անցկացնում, որպեսզի անհրաժեշտ ճնշում գործադրենք Իսրայելի վրա։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի հետ դիվանագիտական և առևտրային հարաբերությունները չեն վնասում պաղեստինյան հարցին։

Պատասխանելով ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մահմութ Թանալի հարցին՝ Ֆիդանն ասել է. «Իսրայելի հետ մեր հարաբերությունների 74-ամյա պատմությունը երբեք չի տարվել ի վնաս Պաղեստինի արդար գործի»։

Պատգամավորը նաև հարցրել է՝ արդյոք Թուրքիան կդադարեցնի՞ դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի Պետության հետ, կամ պատժամիջոցներ կսահմանվեն այդ երկրի նկատմամբ։

«Գազայի վրա Իսրայելի բարբարոսական և անխնա հարձակումների ֆոնին դեսպանը կանչվել է շտաբ՝ խորհրդակցությունների համար, ինչը միջազգային հարաբերություններում կարևորագույն դիվանագիտական պատասխաններից մեկն է։ Մյուս կողմից՝ այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ կանգնեցնել Իսրայելի հարձակումները, մենք ինտենսիվ շփումներ ենք անցկացնում, որպեսզի անհրաժեշտ ճնշում գործադրենք Իսրայելի վրա»,- ասել է Ֆիդանն իր պատասխանում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print