ԱՄՆ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերին։
Ջո Բայդենը հայտարարել է՝ վստահ չէ, որ կառաջադրվեր ԱՄՆ նախագահի ընտրություններում, եթե Դոնալդ Թրամփը չառաջադրվեր: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ Թրամփը հաղթի, քանի որ վերջինս, ըստ Բայդենի, վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար:
Ավելի ուշ՝ լրագրողների հարցին՝ արդյոք նա դուրս կգա ընտրապայքարից, եթե Թրամփը հրաժարվի մասնակցել ընտրություններին՝ Բայդենը պատասխանել է՝ ո՛չ հիմա:ԱՄՆ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերին։ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում վերընտրվելու ցանկության մասին Բայդենը հայտարարել է ապրիլին, Թրամփը՝ 2022 թվականի նոյեմբերին։