Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց ելքի ու մուտքի տարբերությունը կազմել է 24 632։
Հունվար-հոկտեմբեր ամսիներին Հայաստանից ավելի շատ մարդ է գնացել, քան մուտք գործել։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) տվյալների՝ 2023թ.-ի 10 ամիսներին ՀՀ տարածք է մուտք գործել 4 մլն 70 389 մարդ և Հայաստանից դուրս է եկել 4 մլն 89 091 մարդ։ Մուտքի և ելքի տարբերությունը կազմել է 18 702։
ԱՎԿ-ից հայտնում են, որ միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց ելքի ու մուտքի տարբերությունը կազմել է 24 632։ ՀՀ մուտք գործածներից 1 մլն 646 333-ը եղել են ՀՀ քաղաքացիները, որոնցից 1 մլն 670 965-ը հաշվետու ժամանակահատվածում ելք է կատարել երկրից։
ՀՀ քաղաքացիություն ունեցողներից հետո ՀՀ մուտք ու ելք կատարածների մեջ ամենամեծ թիվը կազմում են ՌԴ քաղաքացիները՝ մուտք է գործել 1 մլն 459 372 ՌԴ քաղաքացի և ելք է կատարել 1 մլն 468 864 քաղաքացի։
Հունվար-հոկտեմբերին Վրաստանի քաղաքացիներից մուտք է գործել 298 983, ելք կատարել՝ 293 841 մարդ։
Իրանից 150 490 մարդ է մուտք կատարել անցած 10 ամիսներին, ելք է կատարել 150 368-ը, ԱՄՆ քաղաքացիություն ունեցող 62 578 մարդ մուտք է գործել, ելք է կատարել 63 127 մարդ։
Հնդկաստանի քաղաքացիներից 10 ամիսներին ՀՀ մուտք է գործել 42 811, ելք կատարել՝ 29 091 մարդ։
Հարևան Թուրքիայից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ է մուտք գործել 11 0 69, գնացել՝ 11 007 քաղաքացի։