Արմեն Գրիգորյանը Յուրի Կիմի հետ հայ-ամերիկյան հարաբերություններն է քննարկել

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Յուրի Կիմի հետ, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Հաղորդագրությունում նշված է․

«Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցերի:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ու տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print