Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազ -Լարս հատվածում դեկտեմբերի 6-ի ժամը 02:20-ից մինչև հատուկ կարգադրություն փակվել էր ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների համար:
Վերին Լարսի անցակետը կրկին փակվել է բոլոր մեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Կոբի-Գուդաուրի հատվածում ձնաբքի արդյունքում առաջացած բարձր վտանգի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–տեղեկացրեց Հակոբյանը։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազ -Լարս հատվածում դեկտեմբերի 6-ի ժամը 02:20-ից մինչև հատուկ կարգադրություն փակվել էր ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների համար: