Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի՝ ՄԱԳԱՏԷ-ի թիմը հայտնել էր, որ Արևմտյան Ուկրաինայի Խմելնիցկի ատոմակայանի մոտակայքում լսվել են մի քանի պայթյուններ, սակայն ատոմակայանը չի տուժել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան հայտարարել է, որ ուկրաինական բոլոր ատոմակայաններն այժմ վտանգի տակ են։Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նշելով, որ մինչ հակամարտությունը շարունակվում է, բոլոր ուկրաինական ատոմակայանները մնում են սպառնալիքի տակ։
Նրա խոսքով՝ ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն զեկուցել է, Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանում, որը գտնվում է ռազմաճակատի գծի մոտ վտանգավոր հատվածում, լիակատար անջատման մասին, ինչը տեղի է ունենում արդեն ութերորդ անգամ՝ հակամարտության սկզբից ի վեր։
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի՝ ՄԱԳԱՏԷ-ի թիմը հայտնել էր, որ Արևմտյան Ուկրաինայի Խմելնիցկի ատոմակայանի մոտակայքում լսվել են մի քանի պայթյուններ, սակայն ատոմակայանը չի տուժել:
Յենչան համոզմունք է հայտնել, որ այդ միջադեպը վկայում է ուկրաինական միջուկային օբյեկտների վտանգների մասին, նույնիսկ այն ատոմակայանների դեպքում, որոնք գտնվում են ակտիվ ռազմական գործողությունների վայրերից հեռու։
«Բոլոր միջուկային օբյեկտները պետք է կարողանան աշխատել անվտանգ միջավայրում և պետք է պաշտպանված լինեն՝ հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու համար», – ընդգծել է նա։